Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը համակարգում ստացվող քաղաքացիական գործերի թվի զգալի աճը կապում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմամբ:
Փոլադյանն այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների բյուջետային նածագիծը ներկայացնելիս:
ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե որակական ցուցանիշներով ինչպե՞ս կարելի է գնահատել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: «Օրինակ` վճռաբեկ բողոքների քանակը, դրանց աճը կամ նվազումը կապո՞ւմ եք հանրային վստահության հետ»,- հարցրեց պատգամավորը:
Փոլադյանն արձագանքեց, որ հարցը զգայուն է: «Ես հակված եմ այն կարծիքին, որ դատական իշխանությունում ստացվող գործերը, նաև Վճռաբեկ դատարանում ստացվող բողոքների քանակի ավելացումը խոսում են դատարանի համակարգի նկատմամբ ավելի շատ վստահության մասին»,- ասաց նա ու ներկայացրեց թվային ցուցանիշներ:
Նրա խոսքով՝ վերջին 6 տարիներին ստացված 48 հազար 540 քաղաքացիական գործի նկատմամբ՝ այսօր արդեն տարվա կտրվածքով ստացվում են շուրջ 200 հազար քաղաքացիական գործեր, այսինքն` այս թիվը գրեթե 4-5 անգամ աճել է: «Եվ սա խոսում է այն մասին, որ ազգաբնակչությունը վերջնական արդյունքում իր խնդիրը փորձում է լուծել դատական համակարգի միջոցով»,-նշեց Փոլադյանը:
Անդրադառնալով բյուջետային հայտին՝ նա ասաց. «2021-ի բյուջետային հայտը կազմել է 17 մլրդ 516 մլն 713 հազար դրամ: Դա գործադիր իշխանության մեր գործընկերների կողմից նվազեցվել է շուրջ 5.5 մլրդ դրամով, և քննարկման է թողնվել 12 մլրդ 128 մլն 719 հազար դրամ»: