կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-07 11:48
Հասարակություն

Քանի որ ծանր սոցիալական տարի էր, զոքանչի համար ոչինչ չգնեցի. պատգամավոր

Քանի որ ծանր սոցիալական տարի էր, զոքանչի համար ոչինչ չգնեցի. պատգամավոր

Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

-Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:

 -Ինչպես միշտ:

 

- Քանի՞բաժակից եք հարբում:

 -Երբեւէ չեմ հարբել:


 - Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:

 -Շարունակել խմելը:


 -Ամենաուրախ Նոր տարին:

 -Երբ շատ փոքր էի, բայց չեմ հիշում:


 -Իսկ ամենատխուրը:

 -Մի անգամ տոնածառը այրվեց:


 -Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:

 -Ինձ նվերներ չեն անում:


-Ամենաօրիգինալ նվերը:

 -Արդեն ասացի:


-Տոնը ստացված է, երբ...

 -Բոլորը ուրախ են եւ բավարարված:


- Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:

 -Թփով տոլմայի:


- Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձյունանուշը:

-Եղել է նման բանՎանաձորում:


 -Ձմեռ պապն առանց Ձյունանուշի, ինչպես

-Ոչ լիարժեք Ձմեռ պապ:


 -
Ձմեռ պապ լինելու բախտին երբեւէ արժանացե՞լ եք:

 -Ոչ, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է:

 

- Զոքանչի համար ի՞նչ գնեցիք:

-Քանի որ ծանր սոցիալական տարի էր, ոչինչ չգնեցի:

 

 -Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:

 -Յոլա գնալու:


- Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից:

-Չէ, տանը չէի:


 -Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը:

-Խմիչքը ես եմ դնում:


 - Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:

 -Միջին սեղան էր, անհրաժեշտություն չկար:


- Միջինը քանի՞բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:

 - Յուրաքանչյուր գնալուց ՝ մեկ:


 -Ձեզ նվեր բերված բոնբոներկան քանի՞անգամ եք ուրիշին նվեր տարել:

 -Շատ է եղել նման բան:


- Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:

 - Չինացիները թող մտածեն:

 

- Ոչխարից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Կոնկրետ ոչխարից` ոչ մի

Նամակ Ձմեռ պապին. «Ձմեռ պապ, ետ վերադարձրու արտագաղթածներին»