Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայտարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել և բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում: Սակայն մեր աղբյուրները հավաստում են, որ խոսքն իրականում հազիվ թե «գնման» կամ ձեռքբերման մասին է: Բանն այն է, որ նրա զոքանչի տունը, որը գտնվում է Վանաձորում, պարզապես անվանափոխվում է Սերժ Թանկյանի անունով:
Ի դեպ, դեռևս 2018 թ. օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թանկյանին հիշեցրել էր Հայաստանում բնակարան գնելու մասին: «Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու: Չգիտեմ՝ արե՞լ է, թե ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնականով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։