|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սերփիլ Քեմալբային ձերբակալելու որոշում է կայացվել:
Ըստ Sabah-ի՝ դատախազությունը հետաքննություն է սկսել բողոքի ցույցի պատրվակով ժողովրդին փողոց դուրս բերելու և բախումներ հրահրելու փաստարկով: Գործի շրջանակներում 17 հոգու ձերբակալելու որոշում է կայացվել: Կասկածյալների թվում է նաև ԺԴԿ համանախագահը:
Նշվում է, որ կասկածյալները նախորդ շաբաթ Կանանց կոնֆերանսի ժամանակ հայտարարություն էին տարածել, որում քննադատել էին Թուրքիայի ԶՈՒ կողմից Սիրիայի Աֆրին քաղաքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը: