կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 14:16
Տարածաշրջան

Թուրքիայում քրդամետ կուսակցության ղեկավարին սպառնում է 4-19 տարի ազատազրկում

Թուրքիայում քրդամետ կուսակցության ղեկավարին սպառնում է 4-19 տարի ազատազրկում
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Տիգրանակերտ քաղաքի գլխավոր դատախազությունը արդարադատության նախարարությունից պահանջել է քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Ըստ Mynet-ի՝ նրա նկատմամբ մի շարք մեղադրանքներով կհարուցվի նաև դատական գործ:

Դեմիրթաշը մեղադրվում է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու, բացահայտորեն հանցագործություն հրահրելու մեջ: Այս մեղադրանքների ապացուցման դեպքում նրան սպառնում է 4-19 տարի ազատազրկում: