|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի դատարանը ԱՄՆ-ում բնակվող իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա 7 կողմնակիցներին ձերբակալելու որոշում է կայացրել՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի՝ 2016-ի դեկտեմբերին սպանությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով, տեղեկացնում է «Հաբերթուրք»հեռուստաընկերությունը։
Դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ դեսպանի սպանության հրամանը տվել է Գյուլենը։
Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակցվողը ոչնչացվել է իրավապահների կողմից։