|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին: Խայտառակ տեսարան էր Արաբկիրի բաժնում, չեմ ուզում այս պահին բոլոր ապօրինությունները ներկայացնել ուղղակի վստահ եղեք պատժվելու են: Չնայած երեք ժամը 18-30-ին ավարտվել էր պարոն Շիրինյանը պատշաճ կերպով ներկայացավ քննչական մարմին, սակայն իրավական խայտառակությունը շարունակվում է այժմ ձերբակալման որոշում է կայացվում: Հերթական քաղաքական հետապնդումը..
Ձերբակալումը բողոքարկվելու է հենց այսօր հավելյալ կտեղեկացնենք»,-նշել է Վարդևանյանը։