|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորված՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին պահանջում են 10 տարվա ազատազրկման ենթարկել:
Միջանկյալ հիշեցնենք, որ կալանավորվելուց հետո Յուքսեքդաղը լքել էր համանախագահի պաշտոնը:
Ըստ Demokrathaber-ի՝ նման առաջարկի պատճառ է հանդիսացել դեռևս նախորդ տարվա նրա հայտարարությունը, որով, ըստ թուրքական իշխանությունների, նա «ահաբեկչական խմբավորման քարոզչություն է իրականացրել և վարկաբեկել Թուրքիայի Հանրապետությանն ու կառավարությանը»:
Նշենք, որ կալանքի տակ է նաև ԺԴԿ-ի մյուս համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: