կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-09 16:48
Սպորտ

Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով

Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով

Փհենչհանի «Օլիմպիական» ստադիոնում կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցեցին ըստ կորեական այբուբենի հերթականության: Հայաստանի թիմը դուրս եկավ 42-րդը: Մեր երկրի դրոշակակիրը դահուկավազորդ Միքայել Միքայելյանն էր:

Օլիմպիական շքերթին մասնակցեցին նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը:

Հայաստանն աննախադեպ երեւույթ գրանցեց օլիմպիական խաղերի պատմության մեջ: Միքայելը Միքայելյանների ընտանիքից երրորդ աձն է, ով ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ դրոշակակիր: Սոչի-2014-ում Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն էր՝ Միքայել Միքայելյանը, իսկ 1998 թ. Նագանոյի խաղերում հայկական դրոշը տարել էր Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը: