|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Փհենչհանում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, 107 մարզիկների թվում 42-րդ տեղը զբաղեցրեց հատուկ ոլորավայրեջք մրցաձևում:
Մասնակից մարզիկների մեջ Կարապետյանն ամենափոքրն էր՝ 18 տարեկան:
Հիշեցնենք, որ հայ մարզիկն իր մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ էր սկսել մարզվել, քանի որ չուներ անհրաժեշտ մարզագույք:
Այսպիսով` հայ մարզիկներն ավարտեցին իրենց ելույթները 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:
Առաջինն հորիզոնականն է զբաղեցրել Շվեդիան ներկայացնող Անդրե Միհրերը (1:38.99): 2-րդը շվեյրցարացի Ռամոն Ցենհոյզերն է (1:39.33), իսկ եռյակը եզրափակել է ավստրիացի Միքայել Մեթը (1:39.66)