Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հաշված ժամեր հետո Հարավային Կորեայում կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Շուտով օլիմպիական կրակը կհասնի վերջին կանգառ՝ Փհենչհանի «Օլիմպիական ստադիոն» ու կազդարարի խաղերի սկիզբը:
Փհենչյան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Մեր թիմն արդեն մի քանի օր է` Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը եւ վերջին մարզումներն անում գլխավոր մեկնարկից առաջ:
Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը: Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը`
Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երեւանի ժամանակով)
Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, 13:05
Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30
Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00
Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15
Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին` Երեւանի ժամանակով 15:00-ին: