Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել հայ զինվորների սխրագործությունները եւ նրանց ներկայացնում շքանշանների։
«Մեր հերթական հերոսները
Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Սերժանտ Մանվել Գեւորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգեւատրվեն մեկական «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցելու համար:
Նույն կարգի մեդալներով կպարգեւատրվեն նաեւ սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գեւորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու եւ այլ արդյունավետ գործողությունների համար…:
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են»,- հայտնում է ՊԲ-ն։