|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը sports.ru-ի հետ զրույցում խոսել էր իր ծանր առողջական վիճակի մասին և ասել, որ դեռևս գումարներ չեն փոխանցվել իր հաշվին: Միքայելյանի սիրտը 3 անգամ դանդաղ է աշխատում և նրան փրկելու համար թանկարժեք վիրահատություն է անհրաժեշտ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է երեկ մամուլում հրապարակված` Հայաստանի նախկին ֆուտբոլիստի բողոքին և news.am-ի թղթակցի հետ զրույցում նշել, որ ֆուտբոլիստի կնոջն ասել է, թե ամեն ինչ կանի նրան փրկելու համար: «Ես հիմա էլ եմ հայտարարում, թող ինձ ասեն` ինչ ձեւ եւ որտեղ է պետք, ես տալիս եմ այդ գումարը: Կնոջը դիմել եմ`ասելով, որ ողջ գումարը ես եմ տալիս: Հիմա Միքայելյանի կնոջն եմ սպասում»,- նշել է ՀՖՖ նախագահը:
Վիրահատության ժամանակ հնարավոր է սրտի փոխպատվաստում պահանջվի: Դա կարժենա 25-30 հազար ԱՄՆ դոլար: