կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-07 16:15
Քաղաքական

Բնապահպանական տեսչական համակարգը` վարչապետի ենթակայության տակ

Բնապահպանական տեսչական համակարգը` վարչապետի ենթակայության տակ

ԱԺ-ում քննարկվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը առաջին ընթրեցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` այս փոփոխությունների տրամաբանությոնը բխում է այն բարեփոխումներից, որ իրականացվում են երկրում և վերաբերում են տեսչական համակարգին:

«Նախկինում բնապահպանական տեսչական համակարգը կառուցված էր նրա վրա, որ զուտ բնապահպանական առումով հսկողությունը վերապահված էր բնապահպանության նախարարության համապատասխան սոտորաբաժանմանը, իսկ ընդերքի մասով` էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Ռեֆորմի արդյունքում ձևավորվեց մեկ տեսչական մարմին` բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը, որը վերցրեց թե' բնապահպանության նախարարության ստորաբաժանման, թե' ընդերքի տեսչության իրավասությունները: Այժմ այն գործում է որպես բնապահապանության և ընդերքի տեսչական մարմին, որը գործելու է կառավարության ենթակայությամբ»,- հայտնեց նախարարը:

Մինասյանը նաև ընդգծեց, որ փոփոխություններով հստակեցվում են նորմատիվ կետերի այն դրույթները, որոնք վերաբերում են լծակները և մեխանիզմները կիրառելուն, օրինակ` վարչական պատասխանատվությանը: «Հստակ ամրագրում ենք, որ տեսչական մարմնի ղեկավարն է թիվ մեկ պատասխանատուն այս գործողությունների համար. այն է, որ իրականացնում է վարչական պատասխանատվության միջոցի կիրառում` ստուգմամբ կամ որևէ այլ վարչական վարույթի տեսքով, բացահայտված իրավախախտման համար»,- ասաց նա:

Ըստ նախարարի` մյուս կարևոր փոփոխությամբ հստակեցվում են դեպքերը` երբ կարելի է բողոքարկում ներկայացնել տեսուչի գործողությունների համար: «Առ այսօր գործում էր վերադասության սկզբունքը, որը որոշակի խառնաշփոթ իրավիճակ էր առաջացնում: Մենք հստակեցնում ենք և ասում, որ բողոքարկում պետք է իրականացնել տեսաչկան մարմինների մասին օրենքով նախատեսված կարգով, այն է` գանգատը, բողոքը պետք է քննության առարկա դառնա միջգերատեսչական հանձնաժողովում, որը ղեկավարում է վարչապետը»,- նշեց նա:

Մինասյանը վերջում շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին` արդյունավետ քննարկումների, փոխըմբռնման և այնպիսի բարեկիրթ միջավայրում հարցերի լուծման համար, որ կարող է օրինակ դառնալ նաև շատ այլ տեղերի համար: