կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-31 14:53
Քաղաքական

Միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր. Միհրան Պողոսյան

Միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր. Միհրան Պողոսյան

Շարքային քաղաքացին պետք է իր մաշկի վրա զգա այն բոլոր փոփոխությունները, «որը կատարել է թիմը կամ թիմի ղեկավարը». այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Դիտարկմանը, թե շարունակում է մնալ կոռուպցիայի դեմ պայքարի «դրոշակակիր», նա պատասխանեց. «Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր»:

Անդրադառնալով իր անվան հետ կապված օֆշորային սկանդալին` Պողոսյանն ասաց. «Եթե կան որոշակի օղակներ, որոնք չեն ուզում բավարարվել որոշակի հարցի քննարկման ավարտից և լուծումից, ապա դրանք անբավարարված օղակներ են, չեն կարող ոչինչ անել: Ուզում եմ մեկ անգամ ևս ասել` մենք բազմիցս փաստեր ենք բերել և այդ էջը փակել: Ես ուզում եմ վկայակոչել ևս մեկ անգամ` երկար տարիների, երկար ամիսների ընթացքում քննվեցին բազմաթիվ մարդիկ, քննվեցին բոլոր մարդիկ, ովքեր վկայակոչված էին այդ հոդվածներում` անկախ նրանց ունեցած դերերից, կարգավիճակից: Այդ ամենի ներքո և դրանից ավելի վաղ իմ կողմից ներկայացվեցին համապատասխան բանկից պատասխաններ, որոնք հրապարակվեցին, որից հետո ես հրաժարական տվեցի՝ թողնելով իմ բախտի որոշումը մեր իրավապահ մարմիններին»:

Պողոսյանի խոսքով՝ իրավապահներն 7-8 ամիս աշխատելուց հետո պարզեցին, որ վկայակոչված բանկում նման կազմակերպություն և հաշիվներ չկան: «Եթե չկա հաշիվ, չկա նաև դրամական շարժ»,- ասաց նա՝ հավելելով որ միայն դրանից հետո է ինքն իրեն թույլ տվել, որպես ՀՀԿ-ի թեկնածու, մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

«Փաստը ցույց տվեց, որ ինձ հավատաց գոնե 20.000 մարդ: Հիմա ես այդ մարդկանց շահերն եմ փորձում ներկայացնել ԱԺ-ում»,-հավելեց Պողոսյանը: