|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարությունն աշխատում է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա չհամաձայնեց այն դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին հետաձգել է մենաշնորհների դեմ պայքարը: «Ես խորհուրդ եմ տալիս ձեզ՝ վարչապետի խոսքը շատ ուշադիր ևս մեկ անգամ ընթերցել, եթե ընկալելի չի լինի, նոր տվեք ձեր հարցերը»,- ասաց նա:
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ է` օպտիմալացումը կատաֆալկներ կրճատե՞լն էր, քանի որ գյուղատնտեսության նախարարությունը կրճատում է կատաֆալկներ, արդարադատության նախարարությունը՝ 1977 թվականի մեքենաներ, Հարությունյանը հորդորեց կրկին ծանոթանալ կրճատումների մանրամասներին:
«Ես կարծում եմ՝ դարձյալ դա ձեր անուշադրությունից է գալիս: Եթե դուք ուշադիր հետևեք այն աղուսյակին, որ կառավարությունը հաստատեց, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016 թվականի բյուջեով, և քանի մեքենա է ֆինանսավորվելու 17 թվականի բյուջեով, ձեզ համար տարբերությունն ակնհայտ կլինի»,- նշեց Հարությունյանը: