կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 22:17
Սպորտ

Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը՝ Հայաստանի դրոշակակիր

Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը՝ Հայաստանի դրոշակակիր

Մինսկում մեկնարկող Եվրոպական խաղերի բացման արարողության շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը նշեց, որ որոշումն ընդունվել է միաձայն։

Հիշեցնենք, որ երկրորդ Եվրոպական խաղերը կմեկնարկեն հունիսի 21-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին։