Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուր տարածվեց, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն ու նրա տեղակալ Սերժիկ Պետրոսյանը ազատվել են աշխատանքից։
Փաստենք, որ Գոռ Ավետիսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համագյուղացիներ են՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից, ընտանիքներով ունեն ջերմ հարաբերություններ, և, բնականաբար, Գոռ Ավետիսյանի կարիերայի աճին իր անմիջական նպաստն է բերել Գնել Սանոսյանը: Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ հենց վերջինիս ջանքերով են Գոռ Ավետիսյանն ու Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննան, աշխատանքի անցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանի մոտ։
Այսպես, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո Գոռ Ավետիսյանը, որը նշված ՊՈԱԿ-ի տնօրենն էր մինչ 2019 թ., 2020 թ. մայիսից հայտնվում է ՏԿԵ նախարարությունում՝ իբրև «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, հետո՝ նախարարի խորհրդական, իսկ Գնել Սանոսյանի նախարարության օրոք՝ 2022 թ. փետրվարին, նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն:
Բնականաբար, Գոռ Ավետիսյանը մոտ հարաբերություններ ունի նաև Սուրեն Պապիկյանի հետ, առանց որի երաշխավորության նա չէր կարող նշանակվել այդչափ կարևոր հիմնադրամի տնօրենի պաշտոնին։
Տեսակետ կա, որ Գնել Սանոսյանի օրերը հաշված են, և Գոռ Ավետիսյանն արագ կողմնորոշվելով՝ լքել է նախարարի խորտակվող նավն ու փորձել իրեն ապահովագրել հնարավոր դատական գործընթացներին առնչվելու վտանգից: Լավատեղյակներն անգամ չեն բացառում, որ Գոռ Ավետիսյանն օրերս անհետանա երկրից, քանի որ բոլորը գիտեն, թե ինչպիսի յուղալի պաշտոնի է եղել նա, և ինչպիսի բացահայտումների մասին կարող է խոսք լինել: Տեղեկացանք նաև, որ այս օրերին ստուգումներ են իրականացվում Գնել Սանոսյանի նախարարությունում, և մութ ամպեր են կուտակվել նաև նախարարի վրա:
Վ. Սարգսյան