Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գնաճի թեմայով հրավիրված ԱԺ լսումներին ելույթի համար արտահերթ ձայն խնդրեց և պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել` ասելով, որ 2011-ին 7%-ից ավելի գնաճ է եղել, մա՞րդ է մեռել:
«Այստեղ մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը մեկ արտահայտություն մեջբերեց, և եթե միայն այդ կտորը նայում ենք, անկեղծ ասած, տպավորությունը շատ գռեհիկ է, տպավորություն է ստեղծվում, որ ֆինանսների նախարարը շատ գռեհիկ, մեծամիտ դրսևորում է ցուցաբերել այն հարցի շուրջ, որը բոլորիս հետաքրքրում է»,- ասաց նա:
Նախարարը նախ ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ովքեր իր ասածից վրդովվել են և պարզաբանեց. «Բնավ չեմ ցանկանում մանրամասնել, բայց եթե կլինի այդպիսի տպավորություն, մեր հայրենակիցներից ցանկացած անձից, ով այդ տպավորությունը կստանա և կընկալի որպես մեծամտություն, ես այս բարձր ամբիոնից խնդրում եմ ներողամիտ լինեք: Բայց այդպես չի եղել, հարց է հնչել հարգարժան լրագրողի կողմից, որ արդյոք աշխատանք տանում եք, թե սոցիալական խավին ինչպիսի աջակցություն պետք է լինի: Այո, ես ասել եմ, որ եթե դուք ակնկալում եք` 12 օրվա մեջ պետք է լինի, այդպես չէ, բայց մենք աշխատում ենք ինչպիսի մոտեցումներով պետք է շարժվենք առաջ: Հետո հնչել է հռետորական հարց՝ «այդ ընթացքում սոցիալապես անապահովները պետք է մեռնե՞ն»:
Նա նշեց, որ իր արձագանքը եղել է հետևյալը, որ կարծում է՝ ֆետիշացվում է, որովհետև 2011-ին ունեցել ենք շատ ավելի բարձր գնաճ՝ 7,7%, բայց բնականաբար այդ մասին խոսք չի եղել: Նախարարը դրվագը ներկայացնելուց հետո, կրկնեց, թե այս դրվագով եթե վիրավորել է, ապա խորին ներողամտություն է հայցում նրանցից, եթե որևիցե մեկը կմտածի, որ նախարարը մեծամտական դրսևում է ունեցել: «Ես ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի, մեծ պատասխանատվությամբ եմ պաշտոնավարում, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն ՀՀ բարեկցություն ապահովելուն»,- ասաց նա: