Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ֆինանսների նախարար նշանակված Վարդան Սարիբեկի Արամյանը ծնվել է 1975թ. Երևանում, 1992-1997 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։ 2004 թ. ավարտել է Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) Ֆլեթչերի դպրոցի տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցման դասընթացը։
2005 թվականից Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հայցորդ է։ Մի շարք հոդվածների հեղինակ է։
1997-1998 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999-2002 թթ. աշխատել է ՀՀ ԿԲ-ում` որպես դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ։ 2002-2003 թթ. աշխատել է որպես ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ, իսկ 2003-2006 թթ.` ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։ 2006 թվականի դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։
2007 թվականից դասավանդում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում: 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաuտանի Հանրապետության ազգային տնօրեն։
2011 թ. մայիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ) ։
2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։ Վարդան Արամյանը դատավոր Սարիբեկ Արամյանի որդին է։ ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։