Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ լրագրողների այն հարցին, որը վերաբերում էր վերջերս ԱԺ կողմից հաստատված օրենքի նախագծին, ըստ որի` ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերը պետք է գաղտնի պահվեն:
Դիտարկմանը` մի կողմից` վարչապետը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի, գնումների ոլորտում թափանցիկության մասին, մյուս կողմից` նման օրենք է հաստատվում, որը պոտենցիալ դաշտ է կոռուպցիայի համար, նախարարը պատասխանեց, որ կան հարցեր, որոնք չպետք է ֆետիշացնել, էմոցիոնալ ընկալել: Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում, սովորաբար, գաղտնի են պահվում երկրի առաջին դեմքերի ծախսերը, քանի որ դա անմիջականորեն կապված է անվտանգության հետ, և գաղտնի պահելով՝ այդ ռիսկերը չեզոքացվում են: Նախարարը օրինակ բերեց Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած` ՌԴ դեսպանի սպանությունը:
«Եթե որևէ մեկը տեղեկանում է, թե որ ընկերությունների մեքենաներն են սպասարկում նախագահին, որ ընկերությունն է ճաշ, սնունդ մատուցում, որ ռեստորանում է նախագահը հյուրերի հետ ճաշում, ապա մեծանում են վտանգային ռիսկերը: Ահա, թե ինչու կապալառուի տվյալները պետք է գաղտնի լինեն: Կան անվտանգության կանոններ, որոնք պետք է պահպանենք»,- ասաց նախարարը: