կարևոր
1324 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-18 17:41
Քաղաքական

Մարությանին կօգնենք հավաքել ձայներ, եթե կհայտարարի՝ կիսում է իշխանափոխության մեր օրակարգը. Թևանյան

Մենք կարող ենք օգնել Հայկ Մարությանին հավաքել համապատասխան թվով ձայներ, եթե կիսի ամբողջական իշխանափոխության մեր օրակարգը։ Եթե այս մասով հստակ հայտարարություններ լինեն, մենք կշարունակենք քննարկումները։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։

«Եթե համագործակցություն է տեղի ունենում, ուրեմն մենք պաշտոնների կամ կոնկրետ լծակների չենք հավակնում։ Ես հրաժարվել եմ իմ պատգամավորական մանդատից և իմ առաջ քաղաքապետ դառնալու խնդիր չեմ դնում:

Մեզ հետ համագործակցության հավակնող ուժը պետք է գնահատական տ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Բացի այդ, այս ուժը չպետք է դիտարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը և պետք է կիսի ամբողջական իշխանափոխության մեր գաղափարը»,- ընդգծեց նա։

Թեւանյանը բացատրեց, որ ուղիղ բանակցություններ ներկայումս չեն ընթանում։

«Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը, եթե իշխանությունը կիսի իշխանափոխության գաղափարը, քանի որ մեզ սարսափելի գործընթացներ են սպասվում, եթե ներկայիս իշխանությունները մնան երկրի ղեկին»,- հավելեց քաղաքական գործիչը։