Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2017թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակումից:
Ըստ այդմ՝ սննդամթերքի և ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ծխախոտ) գները դեկտեմբերին աճել են 3.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:
2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:
2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մրգի և բանջարեղենի գնաճ է արձանագրվել՝ համապատասխանաբար 4.3% և 25.1%: Ավելին՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին, 2016թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 8.2% գնաճ:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի` 7.3% գնաճը ( հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19.4%):
Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 1.3% գնաճ, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 11.0% գնաճ:
Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի 0.1% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:
Շաքարի և շաքարավազի շուկայում, նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին 0.5% գնանկում է եղել, 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 6.0% գնակնում:
Ձկան և ծովամթերքի շուկայում 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, 0.3% գնանկում է գրանցվել, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 24.8% գնաճ:
2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4%, յուղերի և ճարպերի՝ 0.2% գնանկում: