կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-06 10:15
Տնտեսական

Նոյեմբերին բանջարեղենը թանկացել է 10.6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 20.1%-ով

Նոյեմբերին բանջարեղենը թանկացել է 10.6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 20.1%-ով

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.6 տոկոս գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5 % եւ 20.1% գնաճերը. Yerkir.am-ին հայտնում էն ազգային վիճակագրական կոմիտեից:

Բանջարեղենը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 10.6 %-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 20.1 %-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 14.5-25.4 %-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջեւանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5 %-ով:

Մրգի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.3 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ`3.5 % գնաճ:

Ըստ վիճակագրության՝ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն նախորդ տարվա համեմատ էժանացել են 2.2 %-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ թանկացել՝ 0.4 %-ով: Ձվի գինը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0 % գնաճ:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:

Մսամթերքի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.7 %-ով, բայց հոկտեմբերի համեմատ՝ թանկացել 0.1 %-ով:

Շաքարավազը նախորդ տարվա համեմատ էժանացել է 7.3 %-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ 3.2 % գնանկում է արձանագրվել: Նվազել են նաեւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի գներն իջել են: