Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-01-01 11:44
Հասարակություն

Մի փունջ ամանորյա հումոր

Մի փունջ ամանորյա հումոր

 

* * *
Ամանորյա սեղանի շուրջը.
-    Ինչո՞ւ ես ամեն անգամ խմելուց հետո աչքերդ փակում:
-    Է˜, պարզապես կնոջս խոստացել եմ, որ նոր տարվա մեջ աչքս օղու երես չի տեսնելու:

* * *

Կինը` ամուսնուն.
-    Ո՞նց չես ամաչում, ո՞նց կարելի է` Նոր տարվա գիշերը մարդ գնա սրճարան ու չվերադառնա: Ամբողջ գիշեր աչք չեմ փակել…
-    Էհ, գիտես թե ես փակե՞լ եմ…

* * *

Նոր տարուց հետո հանդիպում են երկու ընկեր.
-    Հը՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
-    Դե, վատ չէր, իսկ դո՞ւ:
-    Չգիտեմ, դեռ չեն պատմել:

* * *

Իսրայել: Նոր տարի, տոնական սեղան: Սեղանից դանդաղ ընկնում է պատառաքաղը: Տանտերը, շրջելով սեղանը, վերջին պահին բռնում է պատառաքաղը:

– Ֆո՜ւ, փա՜ռք Աստծո, էլ հյուրեր չենք ունենա:

Եվ այդ պահին ներս է վազում որդին ու ասում.

– Հայրի՛կ, Սառա մորաքույրը վերելակի մեջ է մնացել:

* * *

Հարց. Ո՞րն է միայնակությունը` բառի բուն իմաստով.
«Երբ Նոր տարուն քեզ շնորհավորում է միայն նախագահը` հեռուստացույցով»:

* * *

Դարձյալ գալիս է հերթական ինչ-որ անասունի տարի… Մինչդեռ ինչքան լավ կլիներ ապրել մարդավարի: