| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4579 դիտում,
        
            4579 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-27 15:00
            2 տարի առաջ - 2022-12-27 15:00  
         
                
            Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.
Ձեզ մի փունջ ադրբեջանցիներ՝ հասարակ քաղաքացիներ եմ բերել, որոնք ՉԵՆ պատկերացրել ու ՉԵՆ պատկերացնում հայերի հետ մեկ միջավայրում խաղաղ համակեցությունը:
Խնդիրը այստեղ 2 մասի պետք է բաժանել.
1.Հայաստանի ոչ հայկական կառավարություն. վերջինս անտեսելով 44-օրյա պատերազմից առաջ և ՀԱՏԿԱՊԵՍ պատերազմից հետո բոլոր մեր(փորձագետների, քաղաքական գործիչների և այլն) պնդումները, որ Ադրբեջանի հետ #խաղաղություն_հնարավոր_Չէ՝ պիտակավորվում էին որպես ռևանշիտներ, նախկիններ, «պացեֆիստներ» և այլն: «Խաղաղության դարաշրջանի» բոլոր ոչ հայկական քպ կառավարության պնդումներ դարձան ոճիր Հայաստանի(Գեղարքունիքի, Սյուիքի մարզի) սահմանամերձ բնակիչների համար և ոչ միայն:
2.BBC-ի լրագրողի «հայերի հետ համատեղ ապրելու» հարցը. այդ հարցը բոլորովին էլ պատահական չէր՝ հասկանալով ներադրբեջանական պատկերը փորձում էին հայատյացության ֆոնը ավելի տեսանելի դարձնել (ի դեպ հայկական կողմում այդ հարցը բացակայում էր): Ադրբեջանի հասարակության գերակշռող(~90%) հատվածը՝ հայերին՝ հասարակ քաղաքացիներին, դիտարկում է որպես իրեն ենթակա, իրենց համար աշխատող ու 4-րդ «սոռտի» ազգ: Ադրբեջանում հասարակությունը այնքան թունավորված է, որ առնվազն 50 տարի է պետք մաքրել հայատյացությունից: