կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 14:37
Առանց Կատեգորիա

Փարիզ-Երևան տրանզիտ կամ էլիտար հումոր

Փարիզ-Երևան տրանզիտ կամ էլիտար հումոր
Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում սեպտեմբերի 28-ին կայացել է Շառլ Ազնավուրի համերգը։

 

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին ներկա են եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլա Սարկոզին։ Բացի նախագահներից, համերգին ներկա են գտնվել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, հայկական պատվիրակության անդամները:

 

Որքան էլ զարմանալի թվա, բայց երբ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի արարողակարգի ղեկավարը մոտեցել է առաջին շարքերին եւ հուշել, թե ով որտեղ նստի, Փարիզի քաղաքապետը նրան «Օլիմպիա» համերգասրահի հետնամաս չի հրավիրել եւ ծեծի չի ենթարկել: Նալբանդյանի ժպտադեմ ներկայությունը Սարկոզիի կողքին ասվածի վառ ապացույցն է: Այն էլ կա, որ այցը պաշտոնական էր եւ Ազնավուրի համերգի ժամանակ քաղաքապետի կինը տանն էր մնացել: