կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-28 11:24
Քաղաքական

Այսօրվա հանձնարարականը լավ Նոր տարի դիմավորելն է․ Կարեն Կարապետյան

Այսօրվա հանձնարարականը լավ Նոր տարի դիմավորելն է․ Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը լավ Նոր տարի դիմավորելն էր։

«Ցանկանում եմ, լավ Նոր տարի դիմավորեք, հանգստանաք: Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստն է։ Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար։ Ամփոփելու ենք հունվարի առաջին տասնհինգ օրվա արդյունքները, ֆիքսելու ենք անելիքները։ Առաջիկայում տոնական վերջին երկար արձակուրդն է, առաջարկում եմ երկար վայելեք, հետո նման երկար արձակուրդ չի լինելու։ Վստահ եմ, որ ուրախ կլինեք այդ նորության համար»,- ասաց վարչապետը՝ դիմելով կառավարության անդամներին, ապա հավելեց. «Բայց ոնց որ այդքան էլ ուրախ չեք այդ նորության համար»։