Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց հերթական հանձնարարականները: Մեկը վերաբերում էր կրթական համակարգին:
«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեր ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է, և երկրի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ու համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ: Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի զարգացումը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ թե' հանրակրթական, թե' միջին մասնագիտական, թե' բուհական համակարգերում»,- ասաց վարչապետը:
Վարչապետը հանձնարարեց ԿԳ նախարարին` 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը:
Նա հանձնարարեց նաև մեկ շաբաթվա ընթացքում շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախաձեռնությունների մշակման հարցը, լրամշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել «Բուհական կրթության մասին» օրենքի նախագիծը, չորս ամսվա ընթացքում մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքները:
Նաև հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել նախնական, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման, խոշորացման ծրագիր: