|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Ավանի բնակիչների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր անցկացնում վարչապետ Կարեն Կարապետյանը:
Բնակիչներից մեկը հարցրեց, թե ինչո՞վ են տարբերվելու է Կարեն Կարապետյանի խոստումները՝ այն դեպքում, երբ բոլորն են խոստումներ տալիս:
Կարեն Կարեպետյանն արձագանքեց. «Ես մեր ծրագիրը գայթակղիչ չէի բնութագրի, այն հավակնոտ է, իրատեսական ու սարսափելի աշխատատար: Մենք իրականում չենք խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ է լինելու, զարթնելու ենք ու ամեն ինչ լավ է լինելու, գույները` ռոզվի, խալադելնիկները` լիքը: Մենք ուղղակի խոստանում ենք, որ քրտնաջան ենք աշխատելու՝ արդյունքի հասնելու համար: Ուղղակի ճիշտ նպատակներ պետք է դնենք, որ աշխատանքը ժողովրդի լեզվով ասած «հավայի» չլինի»: