| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի համահեղինակությամբ մշակված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքներին խոչընդոտելու հարցը, հատկապես` ֆորսմաժորային իրավիճակների, արտակարգ իրավիճակների, նիստի խոչընդոտման հետ կապված: Խոսքը վերաբերում է 2 ասպեկտի՝ երբ նիստը չի կայանում, որովհետև նիստի իրավազորությունը չի ապահովվում, և երկրորդ հատվածը վերաբերում է նրան, որ նիստը իրավազոր է, բայց շարունակում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը, կամ նիստում առաջացել են այլ հանգամանքներ, և նիստը վարողի ձեռնարկած միջոցառումները արդյունք չեն տվել: Այս դեպքերի ժամանակ նիստը պետք է ընդհատվի և շարունակվի այն ժամանակ, երբ վերանան այն հանգամանքները, որոնք առիթ են հանդիսացել նիստի վերացման համար: Ժամանակավոր խոչընդոտների համար «ԱԺ կանոնակարգ» օրենքն ուներ կես ժամով նիստի ընդհատման և վերականգնման հնարավորություն:
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի կոչով մարդիկ հավաքվել են ԱԺ-ի մոտ` բողոքի ցույց անցկացնելու օրինագծի քվեարկության դեմ: