Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աժ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նախ նշեց, որ ասելիքը շատ է, ժամանակը` կարճ: Նա նաև ընդգծեց, որ քաղաքական հարաբերությունները ժամանակավոր են, մարդկային հարաբերությունները` ընդմիշտ: Բաղդասարյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ընտրություններից հետո միշտ անհրաժեշտութուն է եղել Ընտրական օրենսգրքի վերանայման անհրաժեշտությունը:
«Մենք կողմնակից ենք վարչապետ Փաշինյանի առաջարկությանը, որ պետք է վերանայվի ԸՕ-ն: Բայց օրենքի ընդունման դարբնոցը պետք է լինի ԱԺ-ն»,- հայտարարեց նա: Անդրադառնալով կառավարության ծրագրին, Բաղդասարյանը նշեց, որ ծրագիրը պետք է պարունակի ոչ միայն նպատակներ, այլ դրանց հասնելու քայլեր, միջոցներ:
«ԱԺ-ն և հասարկությունը պետք է հնարավորություն ունենան քայլ առ քայլ ստուգեն իրականություն դառնալու են կառավարության ծրագրի դրույթները, թե ոչ: Ծրագիրը պետք է լինի ոչ թե հռետորական, այլ` չափելի: Ծրագիրը ցուցանիշ չի պարունակում»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ կառավարությունը խուսափում է պատասխանատվություն ստանձնելուց մեր ժողովրդի առաջ: Սա ոչ պրոֆեսիոնալիզմ է, ինչը վտանգավոր է: «Կառավարության առանցքային դերակատարներն անգամ, կատարում են իրարամերժ, իրար հակասող հայտարարություններ»,- ասաց նա:
Նա մտահոգիչ համարեց, որ զինված ուժերում իրականացվող քաղաքականության մասով ծրագիրը սահմանափակվում է միայն ընդհանուր տեսլականով և դրանով արտացոլված չեն ակնկալվող գործողություններն ու ժամակները:
«Ազգ-բանակ հայեցակարգը սահամանվել է քաղաքացի-բանակ ձևակերպմամբ, ինչն անընդունելի է: Մեր Ղարաբաղյան հերոսամարտը և մեր ազգային ինքնությունը պահպանվել է ոչ միայն մեր քաղաքացիների, այլ` սփյուռքի կողմից: Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի ղեկավարությունը, ոչ մի խոսք չի ասել սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ վարվելիք իր քաղաքականության մասին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Բաղդասարյանը նշեց, որ այդ ոլորտում կառավարության որդեգրած ծրագիրը ամբողջությամբ պահպանել է նախորդ կառավարության ծրագիրը, չնայած տարիներ շարունակ այդ նույն քաղաքականությունը քննադատվել է: «Մեզ մոտ մնում է ապագայի նկատմամբ մտավախությունները: Մենք դեմ ենք ներկայացված տեսքով կառավարության ծրագրին: ՀՀԿ-ն կապահովի քվեների անհրաժեշտ քանակը: Ինչպես ընդուված է ասել այս օրերին` թողնենք աշխատեք: Հորդորում ենք` ձեր աշխատանքներին հանկարծ չմոտենաք այն ոճով, ինչպես կառավարության ծրագրի կազմմանն եք մոտեցել»-ասաց նա: