Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տարեվերջին Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը կմնա 7.3 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
«Տնտեսական աճը միշտ մոտ է տնտեսական ակտիվությանը: Տնտեսական ակտիվության և աճի թվերը տարբերվում են այն դեպքում, երբ տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ»,- պարզաբանեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշով արդյունաբերության ոլորտում աճը կազմում է ավելի քան 12%, իսկ ծառայությունների և առևտրի ոլորտում՝ 14 %:
Փոխնախարարի խոսքով՝ բարձր տոկոս է կազմել հատկապես ապրանքների արտահանման ակտիվությունը՝ արձանագրելով ավելի քան 23% աճ:
«Շինարարության ոլորտում, ի վերջո, նախորդ ամիսներին արձանագրված բացասական թվերից հետո արձանագրվեց թեկուզ և փոքր աճ»,- հայտնեց Խաչատրյանը:
Ի դեպ, տնտեսական աճ է նկատվել նաև զբոսաշրջության ոլորտում:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ այս տարի չարձանագրվեցին նախորդ տարվա դրական ցուցանիշները: Ըստ նրա՝ ցուցանիշի վրա ազդել են տարբեր գործոններ, այդ թվում՝ եղանակային: Փոխնարարը շեշտեց, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունը սեզոնային բնույթ ունի, հատկապես` գյուղատնտեսության ոլորտում: