կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 12:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է փակենք ամոթի ու խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր, հզոր, ուժեղ Հայաստանի էջ․ Ի․ Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Գորիսում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ, շնորհակալություն հայտնեց Գորիսի, Սյունիքի ժողովրդին պատերազմի օրերին իրենց խիզախության, մասնակցության, իրենց հայրենի հողը պինդ գրկելու և պահելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց պատերազմից հետո սյունեցիների այն կեցվածքի համար, որ ցույց տվեցին այս ազգադավ իշխանությանը։

«Մեր երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի, խայտառակության և պարտության ուրվականը․ հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի և խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր, հզոր, ուժեղ Հայաստանի էջը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս օրերին Քաջ Նազարը, որ հայտնվել է ՀՀ իշխանության ղեկին, պտտվում է գյուղերով, քաղաքներով և անընդհատ մի միտք է արտահայտում՝ եթե ժողովուրդը ցանկանա իրեն գնդակահարել, ասում է, որ ինքը պատրաստ է։

«Իհարկե, ինքն արժանի է դրան, բայց կրկին չի հասկանում, որ մենք ջունգլիներում չենք ապրում և մեր երկրում անարխիա չի լինելու, մեր երկրում լինելու է արդարադատություն և ինքը և մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությունով չեն պրծնելու, իրենք պետք է պատասխան տան շուռնուխեցի Արարատին իր տունը կորցնելու համար, պետք է պատասխան տան Արցախի 10 հազար քառ․ կմ կորստի համար, պետք է պատասխան տան Շուշիի և Հադրութի համար, պետք է պատասխան տան մեր 5000 զոհերի համար, հետևաբար, այո՛, մեր երկրում լինելու է արդարադատություն և բոլորը պետք է իրենց արածների համար պատասխան տան, որ մեր երկրում այլևս դավաճանություն չլինի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իերնք այս ընթացքում փորձում են ընտրություններին բովանդակություն տալ՝ խոսում են երկրի զարգացումից, հնչեցնում են կոնկերտ ցուցանիշներ, հստակ ասում են, որ 1 տարվա ընթացքում լուծելու են մեր բանակի վերակազմակերպման հարցը և  3 տարվա ընթացքում բանակի սպառազինության հարցը, ասում են, որ փոխելու են կառավարության կառուցվածքը և վերականգնելու ենք գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները, ասում են, որ 3 տարում լուծելու ենք ոռոգման խնդիրը, նշում են առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում ինչ ծրագրեր են անելու, բայց հակառակ կողմը կրկին շարունակում է վայրահաչոցները, լաչառությունը, թե՝ չկա որևէ բովանդակություն։

«Որովհետև ասելիք չունեն, մեր երկիրը բերել, հասցրել են անդունդի եզրին։ Մենք շարունակելու ենք չարձագանքել այդ վայրահաչոցներին և խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելեց՝ կեցցե՛ Գորիսը, կեցցե՛ Սյունիքը, կեցցե՛ Արցախը, կեցցե՛ հայ ժողովուրդը, դեպի ուժեղ Հայաստան։

Ելույթը՝ տեսանյութում․