Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019-ի պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2018-ը պետք է ավարտենք 6.5 տնտեսական աճով: Ներկայում ունենք 6 տոկոս, սակայն դեկտեմբերին նվազման միտում է նկատվելու: Ըստ այդմ՝ կանխատեսվող ցուցանիշն իրատեսական չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ տնտեսական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա, հատկապես, որ ՀՀ տնտեսության լոկոմոտիվը շարունակում է մնալ հանքարդյունաբերության ոլորտը, ոչ թե, ըստ տնտեսագետի, փողկապի կամ գուլպայի արտադրությունը:
«2018-ին արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպը նվազել է 1.7 տոկոսով: 10 ամսվա կտրվածքով` ունենք 2.7 տոկոս գնաճ: Աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ տավարի, ոչխարի, խոզի մսի, մակարոնեղենի և այլն: Սրա հետ մեկտեղ 1000 դրամի չափով նվազել է միջին անվանական աշխատավարձը՝ թե' մասնավոր, թե' պետական սեկտորում: Մասնավոր սեկտորում սա պայմանավորված է ներդրումների ծավալի կրճատումով, իսկ պետականում ես դա կապում եմ պարգևավճարների և հավելավճարների հետ: Մյուս կողմից ունենք նախկինում չգրանցված 37.000 աշխատողի գրանցման փաստ, որոնց աշխատավարձը ցածրով է գրանցվել, այդ իսկ պատճառով նաև տեսակարար կշռում ունենք ցածր աշխատավարձերի փաստերի աճ: Կառավարությունը չի վարում աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն և հստակ ասում է՝ աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ»,- շեշտեց տնտեսագետը:
Հավելենք, որ, ըստ վիճակագրական ծառայության, 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 169 հազար 505 դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.3 տոկոսով: Պետական հիմնարկներում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.8 տոկոսով, ոչ պետականինը՝ 4.5 տոկոսով: