|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է.«Հայաստանի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինն արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ: Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին մի քանի տնտեսվարողներ՝ նշելով, որ երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին մատակարարում: Չի բացառվում, որ առաջիկա երկու օրերին որոշ խանութներում վաճառքի ձու չլինի: Բանն այն է, որ Ամանորի նախաշեմին, երբ ձվի պահանջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել: Իսկ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվի: Թե ինչն է պատճառը, որ տնտեսվարողները չեն կարողանում մեծ քանակությամբ ձու ներկրել, հստակ հայտնի չէ: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին դանդաղել է տնտեսվարողներին ձու ներկրելու թույլտվություն տրամադրելու հարցում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: