|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ձվի գինը Զատկից առաջ կիջնի․ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Տնտեսավարող սուբյեկտները հայտնել են, որ այսօրվանից և՛ մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, և՛ գինը կիջնի», - ասաց նա:
Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 30-ին վարույթ են հարուցելու ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասով՝ պարզելու՝ արդյո՞ք ձվի դեֆիցիտ կա, թե՞ արհեստական է, արդյո՞ք միջնորդ կազմակերպությունն է այդ արհեստական դեֆիցիտը ստեղծում, կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե՞ առկա է գերիշխող դիրքի չարաշահում, գնային բարձրացումն օբյեկտի՞վ է:
«Ակնհայտ է, որ կան անձինք, որոնք խոշոր ծավալների գնումներ են կատարում և դրանք սպառողական նպատակներով չեն իրականացվում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը: