Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում՝ ձվի շուկայի իրավիճակի հետ կապված։ Ի դեպ, քննարկման ընթացքում դաշտի հետ կապված մի շարք աղմկահարույց իրավիճակներ բացահայտվեցին: Պարզվեց՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը, որ ունի 40 եւ ավելի տոկոս ներկայացվածություն, միշտ տուժում է, եւ այն ընկերությունները, որոնք հավակնում են լինել այդպիսին, ապագայում են տուժելու:
Արձանագրենք, որ եթե հավկիթի շուկայում որեւէ փոփոխություն չլինի առաջիկայում, Հայաստանը ձու արտադրողից վերածվելու է ձու ներկրողի: Քննարկման ընթացքում առաջարկներ հնչեցին, որից մեկն այն է, որ ձվի շուկա մտնող տնտեսվարողը լիցենզավորվի, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը նախապես պլանավորի եւ իմանա, որ նոր տնտեսվարող է մտնում, եւ ուսումնասիրի, թե նոր մտնողը ինչքան կարող է արտադրել, եւ շուկան որքան է զբաղված: Մյուս առաջարկն այն էր, որ դրոշմապիտակներ լինեն ձվերի վրա, որպեսզի ստվերի դեմ հնարավոր լինի պայքարել: Բանն այն է, որ դաշտում հայտնվել է նոր խաղացող, որի նկատմամբ բոլոր տնտեսվարողներն ունեն անվստահություն: Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է:
Ավելին՝ կասկածներ կան, որ իրենք ստվերում են աշխատելու եւ գաղտնի արտադրված կամ ներկրված ձու են հանելու վաճառքի, որը որեւէ կերպ չի վերահսկվելու, հետեւաբար դրոշմապիտակը լինելու է ամենամեծ գործիքը, որը կարող է խնդիրը կարգավորել: Մյուս կողմից՝ նկատենք՝ հանդիպմանը ներկա խոշոր արտադրող «Արաքս» թչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց ընկերությունն անընդհատ հարված է ստանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Ստացվում է, որ մի գերիշխող դիրք ունեցողն անընդհատ տուժում է պետության կողմից, պետության գործողությունների արդյունքում, եւ պետությունը ավտոմատ տեղ է բացում մեկ այլ տնտեսվարողի համար, որպեսզի նա մտնի շուկա ու դառնա գերիշխող դիրք ունեցող:
Այնուամենայնիվ, երեկվա քննարկմանը ներկա գրեթե բոլորի մոտ ակնհայտորեն տպավորություն էր, որ բոլոր պետական կառույցները աջակցում են «Շիրակ»-ին: նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է Նարեկ Նալբանդյանին, որը «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով եւ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի թակարժեք դղյակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում