Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայանգիրը կօգնի ընդլայնել համագործակցության շրջանակը. ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Կօգնի խորացնել մեր երկխոսությունը բոլոր ոլորտներում. այդ ոլորտներն ընդգծված են համաձայնագրի տեքստում: Հայաստանը առաջին պետությունն է Արևելյան գործընկերության պետություններից, որը բանակցեց ԵՄ-ի հետ նոր տեսակի փաստաթուղթ` ավիացիոն ընդհանուր տարածքի մասին համաձայնագիր ստորագրելով, որը նույնպես շատ կարևոր օգուտ կարող է բերել մեր հարաբերություններին»,- ասաց Սվիտալսկին:
Նա նշեց, որ նոյեմբերի վերջին կարողացել են համաձայնեցնել օժանդակության նոր միասնական շրջանակային ծրագիրը: «Դրանով սահմանվում են աջակցության ոլորտները Հայաստանում: ԵՄ-ն պլանավորում է ավելացնել իր հատկացումների չափը Հայաստանին 20-25 տոկոսի չափով»,- ասաց դեսպանը:
Համաձայնագրի կարևորությունը Սվիտալսկին պայմանավորեց նաև խորհրդարանական նոր հարաբերությունների ձևաչափով: «Մենք` որպես գործադիրի ներկայացուցիչներ, լիահույս սպասում ենք համաձայնագրի սահուն վավերացմանը խորհրդարանական բոլոր մարմիններում, որպեսզի սկսենք համաձայնագրի կիրառման հաջորդ փուլը, որպեսզի պահպանենք ձեռք բերված թափը և սկսենք օգուտներ քաղել համաձայնագրի ներուժից»,- ասաց նա:
Նա նաև հավելեց, որ խորհրդարանական մարմինների մշտադիտարկումն էլ ավելի կարևոր է դառնալու, և կոչ արեց ԵՄ պատգամավորներին, որպեսզի շահակիցներ զգան իրենց այս գործընթացներում: «ԵՄ-ն Հայաստանում շատ պարզունակ անելիք ունի, այն վերաբերում է բարեփոխումներին օժանդակելուն և խաղաղությանը: Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխությունների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքներից մինչև տնտեսության զարգացում: Որպես ԵՄ` մենք առաջնահերթ ենք համարում օժանդակող և ֆինանսական օժանդակություն ցուցաբերող լինելն այս գործընթացում»,- խոսքն ամփոփեց Սվիտալսկին: