Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր տեղի է ունեցել «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը` նվիրված անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանը. տեղեկանում ենք առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը հասանելի է դառնում անապահով ընտանիքներին:
«2014թ. հունվարի 1-ից սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերին անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կերաշխավորվի պետության կողմից։ Սա դեռևս սկիզբն է, և պետությունը նախատեսում է կարևոր այս ծրագրերը տարեցտարի ընդլայնել»,- գիտաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
Նա նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը շարունակաբար ջանքեր է գործադրում վերարտադրողական առողջության ոլորտում բուժօգնության բարելավման, որակի ու մատչելիության բարձրացման ուղղությամբ, քանի որ վերարտադրողական առողջությունն ընդունված է համարել մարդկության զարգացման ամենակարևոր ոլորտներից մեկը, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը, ծնելիությունն ու բնական աճը:
Մանրամասներն` այստեղ: