|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱՄՆ-ը չի օժանդակի սիրիական տարածքների վերականգնմանը, քանի դեռ չի տեսնի «վստահություն ներշնչող և անդառնալի քաղաքական գործընթաց». ըստ «Ռոսբալթ»-ի` հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Ըստ նրա` այդ դիրքորոշումը համընկնում է եվրոպական և մերձավորարևելյան գործընկերների կարծիքի հետ: «Մենք սերտորեն կաշխատենք` այդ ճնշումը պահպանելու համար»,- ընդգծել է Ջեֆրին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը քննարկում է իր ռազմական ներկայությունը` 500 զինծառայող, Սիրիայի հյուսիս-արևելքում պահպանելու հնարավորությունը: Բացի այդ` նախատեսվում է Սիրիա ուղարկել մի քանի տասնյակ տանկ և այլ ռազմական տեխնիկա: