Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում մեկնարկած` «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, որ սա ոչ թե Հայաստան-ԵՄ համաձայնագիր է, այլ Հայսատանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցություն:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց համաձայնագրի պատրաստմանը մասնակցած բոլոր մարդկանց: «Սա շատ կարևոր իրադարձություն է: Մեր դրվատանքի խոսքն եմ ասում բոլորին, ովքեր մասնակցել են այս համաձայնագրի կազմմանը և ստորագրմանը»,- ասաց նա, ապա հավելեց, որ վերջնական արդյունքը բավարարում է բոլոր կողմերին, և պետք է հպարտանալ մեր ձեռք բերածով:
Ըստ Սվիտալսկու` սա միայն ՀՀ-ին և ԵՄ-ին չէ, որ օգուտ է: «Համաձայնագիրը ոչ միայն օգուտ է ՀՀ-ին և ԵՄ անդամ պետություններին, այլև օգտակար է տարածաշրջանի համար: Այս համաձայնագրում չկա մի բան, որ կարող է ընկալվել մեկի դեմ: Այս համաձայանգիրը կարող է շատ լավ մոդելային նպատակի ծառայել այն պետությունների համար, որոնք այլ ինտեգրման պայմաններով են մասնակցում: Ուրախ ենք, որ Հայաստանն այստեղ առաջատարի դեր է կատարել»,- ասաց նա:
Դեսպանը կարևորեց նաև այն, որ համաձայնագիրը ներդաշնակ է Հայաստանի մյուս հանձնառություններին, Հայաստանի` մյուս ֆորմատներում համագործակցությանը: «Համաձայնագիրը մի շարք նոր հնարավորություններ կբերի Հայաստանի և ԵՄ-ի համար, և թե որքանո՞վ կլինեն օգուտներ, կապված կլինի երկու կողմերի նպատակադրվածությունից»,- ասաց նա:
Ըստ Սվիտալսկու` շատ կարևոր է, որ թե' Հայաստանի և թե' ԵՄ խորհրդարաններն ակտիվ լինեն հասարակության իրազեկման հարցում: