| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մամուլում այդ թեմաներով ինչ գրված է, հիմարություն է. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ինքը սնանկ է և չի կարող վճարել իր հեռախոսազանգերից առաջացած պարտքերը:
Նա նույնը պատասխանեց նաև այն հարցին, որ, տեղեկությունների համաձայն, չի վճարում նաև երթևեկության կանոնների խախտման պատճառով գոյացած տուգանքները: «Հիմարություն է բացարձակապես և չի համապատասխանում իրականությանը», կրկնեց նա:
Նշենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շարունակում է արտոնյալ կարգավիճակում մնալ: Ու հիմա շուրջ 2 մլն դրամ հեռախոսավճարի սկանդալը չավարտված` նրա անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում: Պարզվում է` Հերմինե Նաղդալյանին սպասարկած 003 ՕՕ 01 պետհամարանիշի «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթևեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների տեղեկացմամբ` վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն, իրենց տույժերով հանդերձ, հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ո՛չ վարորդը, ո՛չ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները»:
Խոսելով վարորդի մասին` Նաղդալյանը նշեց, որ իր վարորդն ուներ անձնական խնդիրներ և այլևս չի վարում մեքենան: