|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սահմանամերձ Բաղանիս գյուղում միջնադարյան ժամանակներից հայտնի Հարսնաքար սարը,որ բաղանիսցիների սրբատեղին է հանդիսանում (ծովի մակարդակից գտնվում է 1200 մ բարձրության վրա) այսօր տեղադրվեց նոր խաչքար: Բաղանիսցու ամեն առավոտ ամենամեծ խնդրանքը ԱՍՏԾՈՒՆ եղել է «ՀԱՐՍՆԱՔԱՐ ԵՐԵՍՍ ՈՏԻԴ ՏԱԿԸ, ՄԵՆԱԿ ԿՌԻՎ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ»:
Հ.Գ.Հարսնաքարում առ Աստված աղոթք են բարձրացրել մեր պապերը,աղոթում ենք և մենք,կաղոթեն նաև մեր ապագա սերունդները.Բաղանիսը վաղվա օրվան էլ ավելի լավը լինելու հավատքով է ապրում»: