|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տեղեկացրել էինք, որ երեկ` ժամը 17:30 ի սահմաններում, Տավուշի մարզի` հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:
Yerkir.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը նշեց, որ կրակոցները ընդհատումներով շարունակվել են մինչև կեսգիշեր, իսկ կեսգիշերից հետո իրավիճակը կայունացել է, լարվածությունը հիմնականում եղել է երեկոյան` ժամը 22-ից հետո:
«Բարեբախտաբար, վիրավորներ չունենք, բայց նյութական վնասներ ենք կրել: Կրակում էին հիմնականում տների ուղղությամբ: Մի քանի գնդակներ դիպչել են տների տանիքներին, պատերին ու ապակիներին»,- ասաց Սահակյանը` հավելելով, որ ներկա պահին գյուղում կյանքն ընթանում է բնականոն հունով: