|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեք հեկտար պտղատու այգու հիմնում սահմանամերձ Բաղանիսում: ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ)-ի
աջակցությամբ Բաղանիսում պտղատու այգիների հիմնման մեկնարկը արդեն տրվել է ի ուրախություն բոլորիս:
Ծրագրի շրջանակներում հիմնվելու է հոնի և պնդուկի երեք հեկտար մասիվ այգի իր առանձին ցանկապատով և ոռոգման կաթիլային համակարգով: Հողի փխրեցումից հետո կիրականացվեն ցանկապատման աշխատանքները,որից հետո կդրվեն տնկիները: Ծրագրից մասնակցում են չորս շահառու,որոնք վարելահողի սեփականատերերն են և պարտավորվել են 20 %-ի չափով մասկացություն ունենալ ծրագրի իրականացմանը»:

