|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է ընդդիմության ղեկավար Քեմալ Քըլըչթարօղլուին, ով հայտարարել էր, թե Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զրուցել Էրդողանի հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ Յըլդըրըմը պնդել է, թե այդ հարցով Էրդողանի հետ զրուցելու համար «Թրամփը համարձակություն չի ունեցել»:
«Ամերիկայի ղեկավարությունն այս որոշմամբ կրկին քաոս առաջացնող ծրագիր է հաստատում: Լավ իմացեք՝ պաղեստինցիները միայնակ չեն, և Թուրքիան մինչև վերջ կանգնած է նրանց կողքին: Թրամփի և Էդողանի միջև որևէ զրույց չի եղել, քանի որ Թրամփը Էրդողանին անգամ զանգահարելու համարձակություն չի ունեցել»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: