|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են զինել Սիրիայում քրդական ուժերին։
Ըստ Demokrathaber-ի՝ լրագրողների հետ զրույցում Յըլդըրըմն անընդունելի է համարել Մակրոնի հայտարարությունը։
«Ֆրանսիայի այս դիրքորոշումը ծանր հրահրում է։ Ինչպես միշտ՝ ԱՄՆ-ը խառնաշփոթի մեջ է։ Ընկերությանը հարիր չէ Գյուլենական շարժման անդամներին գրկաբաց ընդունել, ինչպես անում են Գերմանիայի և Հունաստանի նման երկրները։ Թրամփը ճիշտ որոշում կայացրեց, մեզ միայն հետաքրքրում է նախագահի ասածը»,- ասել է Յըլդըրըմը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է Սիրիայից դուրս գալու մասին։