|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 2001 թ. ծնված Սերգեյ Ա.-ի բջջային հեռախոսը Ֆրանսիայի դեսպանատան մոտ գողացել են: Մեկնած օպերատիվ խմբին տղան հայտնել է, որ անծանոթ երիտասարդը Երևանի Իտալիայի փողոցում, զանգահարելու պատրվակով, հափշտակել է իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողները մայիսի 26-ին, ժամը 21.50-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Գագիկ Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառում հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: