| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող Զբոսաշրջության համաշխարհային ֆորումում՝ հայտարարելով, որ ապահովության առումով Թուրքիան նույն դիրքում է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ իր ելույթում Յըլդըրըմն անդրադարձել է ահաբեկչությանը: Նրա խոսքով՝ ահաբեկչությունից վախենալը նպաստում է ահաբեկիչների «գործին»: Թուրքիայի վարչապետը պնդել է, որ իր երկիրն այժմ ամեն ինչ անում է տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ամրապնդման համար:
«Եթե խոսքը վերաբերում է ապահովությանը, ապա ասեմ՝ աշխարհի ոչ մի երկրում ապահով անկյուն չկա: Ահաբեկչությունն ամենուր է, նա հասցե չունի: Ահաբեկչություն լինում է Եվրոպայում, լինում է ինչպես Թուրքիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում, ահաբեկչություն տեղի է ունենում ամեն տեղ: Դրա համար էլ ես հպարտանալով եմ ասում՝ որքան ԱՄՆ-ն է ապահով, այնքան էլ Թուրքիան, որքան Եվրոպան, Փարիզն է ապահով, այնքան էլ՝ Ստամբուլը: Որքան Սարաևոն է ապահով, այնքան էլ՝ Անկարան: Որքան Բաքուն է ապահով, այնքան էլ՝ Իզմիրը: Դրա համար խնդրում եմ, ահաբեկչությանն առավելություններ ընձեռելու համար մի օգտագործեք զբոսաշրջությունը: Աջակցենք մարդկանց հանդիպումներին, եղբայրանալուն, տարածքային և գլոբալ խաղաղությանը»,- հայտարարել է Յըլդըրըմը: